WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հագուստի իր շարքն է ստեղծում
Աշխարհ
Քաղաքական մերկացումների WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պատրաստվում է գործարկել հագուստի սեփական գիծը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Times of India հրատարակությանը:
Ներկայումս Ասանժը Հնդկաստանի Franchisee India ընկերության հետ համագործակցությամբ աշխատում է այդ երկրի սպառողների համար հագուստի շարքի ստեղծման վրա:
Հրատարակության տվյալներով՝ WikiLeaks-ի հիմնադրի ստեղծած հագուստը կզարդարվի Ջուլիան Ասանժի նկարով՝ ոճավորված հարավամերիկացի հեղափոխական Չե Գևարայի նկարի նմանողությամբ: Կազմակերպությունն արդեն իրերի վաճառքի պայմանագրեր է ստորագրել տարբեր երկրների գործակալների հետ, ներառյալ Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Շվեյցարիան, Իսպանիան և Պորտուգալիան:
Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը թաքվնում է 2012 թվականի հունիսից, երբ բրիտանական դատարանը որոշեց նրան արտահանձնել Շվեդիային՝ սեռական բնույթի հանցագործությունների գործով հարցաքննության համար, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը