«Հրադադարի մասին համաձայնությունները կարող են կարգավորել Ուկրաինայի ճգնաժամը». Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամը հնարավոր է կարգավորել հրադադարի մասին համաձայնությունների միջոցով: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
«Այսօր կրկին բաց է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հնարավորությունների պատուհանը: Նախագահներ Պորոշենկոյի եւ Պուտինի նախաձեռնությամբ ձեռքբերված հրադադարի մասին պայմանավորվածությունների հիման վրա համաձայնեցվում և իրացվում են գործնական քայլեր: Խնդիրն այստեղ այլ է՝ կհաջողվի՞, արդյոք, ուկրաինական հակամարտ կողմերին այդ ճանապարհով հասնել ամուր խաղաղության, թե՞ նրանց կխանգարեն Ուկրաինայի ժողովրդի ողբերգությունից օգտվելու ձգտումը` փորձելով Ռուսաստանին իր տեղը ցույց տալ», - հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ նախարարը նշել էր, որ Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված Միսնկի պայմանավորվածություններում դրական միտում է նկատվում:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը