Օբաման եվրոպացի առաջնորդների հետ կանցկացնի տեսակոնֆերանս
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կանցկացնի տեսակոնֆերանս Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի առաջնորդների հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հինգ երկրի առաջնորդները կքննարկեն Էբոլա վիրուսի բռնկման դեմ պայքարը, ինչպես նաև Իրաքում և Սիրիայում պայքարն արմատական խմբավորման դեմ:
Բացի այդ, կքննարկվեն կրակի դադարեցման մասին Ուկրաինայի հետ Մինսկի համաձայնագրի իրականացման նպատակով Ռուսաստանին խթանելու ջանքերը:
Տեսակոնֆերանսի անցկացման ժամը ճշգրտված չէ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը