ԱՄՆ-ն արդեն չի պնդում Ասադի հեռացումը. Մեդվեդև
Աշխարհ
ԱՄՆ-ն արդեն չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը, այլ փորձում է անջատ շփումներ հաստատել Դամասկոսի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Բանն այն չէ, որ Միացյալ Նահանգները պնդում է Ասադի հեռացումը, թեև, որքան ես գիտեմ, նրանք արդեն դա չեն պնդում, այլ, ըստ էության, եթե բացարձակ անկեղծ լինենք, փորձում են անջատ շփումներ հաստատել Սիրիայի Հանրապետության ղեկավարության հետ»,- ասել է Մեդվեդևը CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ընդսմին նա ընդգծել է, որ համատեղ հակաահաբեկչական գործունեության հարցերը, այդ թվում՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում, հարկավոր է քննարկել միայն Սիրիայի կենտրոնական կառավարության հետ, հաղորդել է ՌԻԱ «Նովոստին»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը