Պուտինը սահմանափակեց օտարերկրացիների մասնակցությունը ռուսական ԶԼՄ-ներին
Ռուսաստան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսական ԶԼՄ-ների կապիտալին օտարերկրյա բաժնետերերի մասնակցությունը մինչև 20 տոկոսով սահմանափակելու մասին օրենքը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մինչ այդ Ռուսաստանում օտարերկրացիները կարող էին իրենց հետաքրքրող ԶԼՄ-ներում տիրել կապիտալի մինչև 50 տոկոսին:
Բացի այդ, օրենքի համաձայն, որպես ԶԼՄ-ների հիմնադիրներ իրավունք չունեն հանդես գալ օտարերկրա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Ռուսաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն այլ երկրի քաղաքացիություն:
Ինչպես ՌԻԱ «Նովոստի» գործակալությանը հայտնել է օրինագծի հեղինակներից մեկը՝ Վադիմ Դենգինը, օրենքի գործողության տակ են ընկնում շուրջ 30 զանգվածային լրատվամիջոց, որոնք ներկայումս աշխատում են Ռուսաստանում:
Օրենքը նախատեսում է անցումային շրջան. օտարերկրյա մասնակցությամբ ռուսական ԶԼՄ-ները, օրենքի նոր դրույթներին համապատասխան, կարող են հիմնադիրների կազմը փոփոխել մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)