Հիմալայներում չորս զբոսաշրջիկ է զոհվել ձնամրրիկի պատճառով
Աշխարհ
Նեպալի լեռներում սաստիկ ձնամրրիկի զոհեր են դարձել չորս զբոսաշրջիկներ, ևս 14 հոգու հաջողվել է փրկել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Զոհվածների թվում են երկու լեհեր, մեկ իսրայելացի և մեկ նեպալցի, հայտնել են երկրի իշխանությունները:
Հիմալայներում՝ Կատմանդուից 200 կիլոմետր հյուսիս - արևմուտք ընկած շրջանում, ձյան առատ տեղումները և մրրիկը հանկարծակիի են բերել զբոսաշրջիկներին:
Նեպալում վատ եղանակի պատճառը «Խադխադ» ցիկլոնն է, որը Հնդկաստանի արևելյան ափին մոլեգնել է մի քանի օր առաջ: Այժմ Նեպալում տուրիստական սեզոնի բարձրակետն է:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը