Օբաման ԵՄ-ի ղեկավարների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը
Աշխարհ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տեսակապով խորհրդակցություն է անցկացրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների հետ, որի արդյունքում կողմերը կոչ են արել Ռուսաստանին՝ ավելին անել Ուկրաինայում հրադադարի հաստատման շուրջ Մինսկի հանդիպմանը ձեռք բերված համաձայնություններն իրագործելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
«Ղեկավարները քննարկել են Մինսկի համաձայնություններով Ռուսաստանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Բացի այդ, նրանք արծարծել են Ուկրաինայի տնտեսությանն աջակցելու նպատակով համատեղ աշխատանքը միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:
Օբաման նաև առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, որի ընթացքում, ինչպես հաղորդվում է, նրանք քննարկել են Դոնբասի իրադրությունը և Ուկրաինային բնական գազի մատակարարումների ապահովման խնդիրը:
«Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահներն առանձին քննարկել են ռուս-ուկրաինական սահմանի նկատմամբ հսկողությունը և նշել, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում ընտրությունները պետք է օրինական լինեն»,- ասված է Պորոշենկոյի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել