ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել թույլ չտալ Էբոլայից տուժած երկրների մեկուսացում
Աշխարհ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել նավագնացության և ավիաընկերություններին՝ շարունակել տրանսպորտային հաղորդակցությունն Էբոլա տենդի համաճարակից տուժած աֆրիկյան երկրների հետ՝ ընդսմին օգտագործելով հատուկ բժշկական ընթացակարգեր, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ԱԽ-ի անդամները հաստատակամորեն կոչ են արել պետություններին, ինչպես նաև ավիա-և նավագնացային ընկերություններին՝ առևտրական ու տրանսպորտային կապեր պահպանել առավել տուժած երկրների հետ՝ օգտագործելով համապատասխան բժշկական ընթացակարգեր»,- ասված է Խորհրդի հայտարարության մեջ, որը տարածվել է հոկտեմբերի 15-ին:
Անվտանգության խորհրդի անդամներն ընդգծել են, որ Էբոլա տենդի համաճարակին միջազգային հանրակցության հակազդումն այսօրվա դրությամբ արդյունավետ չէ համաճարակի մասշտաբների ու դրա հետևանքների տեսանկյունից:
Այդ կապակցությամբ նրանք կոչ են արել միջազգային հանրակցությանը՝ ինչպես առանձին պետությունների, այնպես էլ կազմակերպությունների, արագացնել և զգալիորեն ընդլայնել ֆինանսական և նյութական աջակցությունը տենդի ճիրաններում հայտնված երկրներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը