ՄԱԿ-ը պետք է անվտանգության գոտիներ ստեղծի Սիրիայում. Թուրքիայի վարչապետ
Աշխարհ
Թուրքական կառավարության ղեկավար Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ է համարում Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտիների ստեղծումը՝ տեղի բնակչության պաշտպանության համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով նրա «Ալ Ջազիրա» հեռուստաալիքում ելույթը:
Դավութօղլուն առանձին նշել է, որ խոսքը վերաբերում է «բուֆերային գոտիների ստեղծմանը, մասնավորապես, անվտանգության գոտիների»:
«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ապահով ապրեն: Ավելին, մենք ուզում ենք ոչ թռիչքային գոտի ստեղծել, քանի որ դա մարդկանց անվտանգության ապահովության նախադրյալն է»,- ասել է նա:
Վարչապետը նշել է, որ «բուֆերային գոտի» տերմինը ռազմական իմաստ է կրում՝ որպես երկու երկրի միջև անցումային գոտի:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը