«Ռուսաստանի դեմ հարաբերություններում պետք է պահպանել զգոնությունը». Բոզկըր
Աշխարհ
Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված ԵՄ-ի պատժամիջոցներին և կարևորում է Սիրիայում և Իրաքում խնդիրների լուծման հարցով՝ Մոսկվայի հետ համագործակցությունը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկըրին:
«Ես չեմ կարծում, որ պատժամիջոցները որևէ արդյունք են տվել: Ռուաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով՝ խնդիրները չեն լուծվելու: Մենք պարտավոր չենք միանալ պատժամիջոցներին, քանի որ այդ որոշումը կայացվել է առանց մեր ներկայության և ներկայացվել մեր դիտարկմանը, որպեսզի պարզապես կիրառենք դրանք»,- ասել է Բոզկըրը:
Ըստ նրա, «Ռուսաստանի դեմ հարաբերություններում պետք է պահպանել զգոնությունը»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը