Պորոշենկոն և Մերկելը կոչ են արել ավելացնել ԵԱՀԿ առաքելությունը
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կոչ են արել ավելացնել ԵԱՀԿ առաքելությունը ռուս-ուկրաինական սահմանին: Այս մասին հայտնել է Газета.Ru-ն՝ հղում անելով Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրոթյունը:
«Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ առաքելության ավելացման անհրաժեշտությունը ռուս-ուկրաինական սահմանի կարգավիճակի մոնիթորինգի և տեխնիկական աջակցության բարելավման համար»,- ասվել է հաղորդագրության մեջ:
Մերկելը և Պորոշենկոն հանդիպել են Միլանում կայացած «Ասիա-Եվրոպա» գագաթնաժողովին անցկացրած ֆորումի շրջանակներում: Հոկտեմբերի 17-ին տեղի կունենա Ուկրաինայի նախագահի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը