ԱՄՆ-ի փոխնախագահի որդուն ռազմածովային ուժերից հեռացրել են կոկաին գործածելու համար
Աշխարհ
ԱՄՆ-ի փոխնախագահի որդին՝ Հանտեր Բայդենը, հեռացվել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պահեստազորից կոկաին գործածելու համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Wall Street Journal թերթին:
Հրատարակության տվյալներով՝ 2013 թվականի ամռանը փոխնախագահի որդին, որը պլանավորում էր աշխատել ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունում, անցել է թմրանյութերի գործածության թեստ, որը տվել է կոկաինի հետ կապված դրական արդյունք:
Փոխնախագահի և ռազմածովային ուժերի մամուլի ծառայություններն առայժմ չեն մեկնաբանել թերթի հաղորդագրությունը: Սակայն հրատարակությունը մեջբերում է կատարել Հանտեր Բայդենի հայտարարությունից. «ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում ծառայությունը մեծ պատիվ էր ինձ համար, ես խորապես ափսոսում են, որ իմ արարքները հանգեցրին հեռացման», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել