Վրաստանի վարչապետն Աբխազիային վերաբերող նոր մտահղացումներ ունի
Աշխարհ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Աբխազիայի հետ կապված ծրագիր ունի, որը նա մոտ ժամանակներս մտադիր է քննարկել իշխող կոալիցիայի ներսում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:
«Աբխազիային վերաբերող ծրագիր ունեմ: Ես շատ եմ մտածում նրանց՝ մեր եղբայրների և եղբայրական ժողովրդի ճակատագրի ու ապագայի մասին: Բայց առայժմ ձեռնպահ կմնամ մտահղացումս հրապարակելուց, քանի որ նախ ցանկանում եմ, որ այն քննարկվի թիմում: Դրանից հետո, եթե հարկավոր համարենք, այն հայտնի կդառնա հասարակությանը»,- Բաթումում լրագրողիներին ասել է Ղարիբաշվիլին:
Ավելի վաղ վարչապետը քանիցս հայտարարել է աբխազների և օսերի հետ հաշտության գործընթաց սկսելու Վրաստանի պատրաստակամության մասին: Հոկտեմբերի սկզբին Ղարիբաշվիլին ասել է, որ Թբիլիսին պատրաստ է ցանկացած հումանիտար օգնություն ցուցաբերել Վրաստանի իրավասությանը չենթարկվող տարածաշրջանների բնակիչներին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել