Մոսկվա-Պեկին երկաթուղին ուղևորության ժամանակը կկրճատի եռակի՝ մինչև երկու օր
Աշխարհ
Մոսկվա-Պեկին արագընթացիկ մայրուղու շինարարությունը թույլ կտա գնացքով ուղևորության ժամանակը վեց օրից կրճատել մինչև երկու օր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 17-ին հայտնել է «Ցզինհուա շիբաո» թերթը: Նախագծի միագումար արժեքը գնահատվում է 1,5 տրիլիոն յուան (245 մլրդ դոլար):
«Արագընթացիկ ճանապարհի երկարությունը կկազմի 7 հազար կիլոմետր, այն կսկսվի Պեկինում և կանցնի Խաբարովսկով, Ուլան Բատորով, Իրկուտսկով, Աստանայով, Եկատերինբուրգով և կավարտվի Մոսկվայում»,- նշել է հրատարակությունը:
Ավելի վաղ «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը հայտնել է, որ այդ մայրուղու առաջին տեղամասերի նախագծումը կարող է սկսվել արդեն այս տարի: «Եթե մեր պետությունները համաձայնության գան պետական երաշխքիների պայմանով ներդրումներ տրամադրելու շուրջ, ապա մենք կարող ենք նախագծմանը ձեռնամուխ լինել արդեն այս տարի կամ հաջորդ տարի»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը