Հայրենիքն ու սեփական քաղաքը սիրող երիտասարդներն են մեր ապագայի երաշխիքը. Տարոն Մարգարյանի շնորհավորանքը
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի երիտասարդներ,
Շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: Նշելով այս օրը՝ աշխարհի առաջադեմ երկրները, մեկ անգամ ևս ընդգծելով հասարակության կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդության ունեցած դերը, կարևորում են երիտասարդության ներուժն ու հնարավորություններն առավել արդյունավետ օգտագործելու անհրաժեշտությունը: Ուրախությամբ ուզում եմ նշել, որ գնալով ավելի ու ավելի շատ երիտասարդներ են մասնակցում մայրաքաղաքի զարգացմանն ուղղված ամենատարբեր ծրագրերի: Ավելին՝ մեր երիտասարդների կողմից արված կառուցողական շատ առաջարկներ հենց իրենք են հիմք հանդիսանում քաղաքային տնտեսության ամենատարբեր ոլորտներին առնչվող նոր ծրագրերի: Գործին նվիրված, հայրենիքն ու սեփական քաղաքը սիրող հենց այդ երիտասարդներն են մեր ապագայի երաշխիքը և հենց նրանցից է կախված, թե ինչպիսին կլինի այդ ապագան: Նաև այդ պատճառով է, որ մեզ համար շատ կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն ուժեղ, ստեղծագործող, ակտիվորեն մասնակցեն հասարակության և մեր քաղաքի համար կարևոր որոշումների կայացմանը: Երիտասարդությանն առնչվող Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք կարևորում ենք ձեր մասնագիտական հմտությունների կիրառման, ինչպես նաև հանգստի և ժամանցի համար լիարժեք պայմանների ստեղծումը:
Կրկին շնորհավորելով բոլորիդ, վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ՝ երիտասարդության ներուժը, կարողություններն ու հմտությունները հանուն մեր համաքաղաքացիների ու մեր սիրելի մայրաքաղաքի բարօրության օգտագործելու համար»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու