«Միակ բանը, որ պետք է անենք, ամեն կերպ խփված ուղղաթիռի մեջ գտնվող մեր օդաչուներին Հայաստան վերադարձնելն է»
Բլոգոսֆերա
Առաքել Սեմիրջյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Այս պահի դրությամբ խփված ուղղաթիռի մեջ գտնվող մեր օդաչուները չեն փոխանցվել հայկական կողմից: Չեմ ցանկանում սին հույսեր փայփայել, նրանց ողջ լինելու մասին, սակայն մինչև նրանք չփոխանցվեն հայկական կողմին, վաղաժամ է հայտարարել, որ նրանք ուղղաթիռի պայթյունից են զոհվել. Իսկ միգուցե նրանք գերի՞ են ընկել ադրբեջանական կողմին և գերության մե՞ջ են սպանվել, կամ էլ դեռ ո՞ղջ են ու մեր վաղաժամ հայտարարությունների պատճառով ադրբեջանական կողմը նրանց ոչնչացնի: Ամեն դեպքում պետք չէ ժամանակից շուտ հայտարարություններ անել. այսօր միակ բանը որ պետք է անենք, ամեն կերպ նրանց Հայաստան վերադարձնելն է...»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու