Ebay առցանց առևտրային ընկերությունը սկսել է ԼՂՀ դրոշների վաճառքը
Արցախ
Ebay առցանց առևտրային կայքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշով կծքանշանների, նամականիշերի, պատմական հուշարձանների և հուշանվերների վաճառք է սկսել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կայքն իր «Կատեգորիաներ» բաժնում ԼՂՀ-ն ներկայացրել է որպես անկախ պետություն:
ԼՂՀ-ին զուգահեռ' կայքն անկախ երկրներ է ներկայացրել նաև Աբխազիան և Հարավային Օսիան:
Ebay առցանց առևտրային ընկերությունն ստեղծվել է Կալիֆորնիայում 1995 թվականին: Ընկերության հիմնադիրը Պիեռ Օմիդյարդն է: Ներկայումս ընկերությունը բազմաթիվ ներկայացուցչություններ ունի աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում' ԱՄՆ-ում, Արգենտինայում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Կանադայում, Չինաստանում, Թուրքիայում:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան