ArtsakhStrong արշավը կպահանջի միջազգային հանրությունից պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ
Հասարակություն
Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով նոյեմբերի 14-ին ժամը 13:00-ից սոցիալական ցանցերում մեկնարկելու է #ArtsakhStrong արշավը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ֆեյսբուքյան էջը, արշավը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ամերիկյան բաժինը: Միջազգային հանրությանը կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
Իսկ ամերիկահայ բնակչությանը կոչ է արվում կապվել իրենց օրենսդիրների և պաշտոնյաների հետ, նրանց տեղեկացնել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների խախտումների մասին:
Արշավի արդյունավետությունն ապահովելու համար անհրաժեշտ է բովանդակային տեղեկատվություն տեղադրել #ArtsakhStrong հեշթագի հետ և լայնորեն տարածել այն Ֆեյսբուք, Թվիթեր, Ինսթագրամ և այլ սոցցանցերով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու