Փաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. ՀՀ-ում Իրանի դեսպան Հրդեհ՝ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Երկու կողմերն էլ ունեցել են բողոքներ, գործը հասել է դատարան. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասին Իրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի Հանրապետությանը Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. ՀՀ-ում Իրանի դեսպան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասին Ավարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿ Նրանք Իրանին լավ չեն ճանաչում, եթե ԱՄՆ-ը խախտի պայմանավորվածությունները, կպատասխանենք. ՀՀ-ում Իրանի դեսպան ԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպան Հակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 

«Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու, հաճույք և զբոսանք չի՛ լինելու». Սերժ Սարգսյանը` Արցախում

Քաղաքական

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետևել են նաև մարտական հրաձգության փուլին, այնուհետև տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաև ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգևատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների և խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

«Հարգելի՛ գեներալներ, սպաներ,

Սիրելի՛ զինվորներ,

Ավարտին են մոտենում ԼՂՀ պաշտպանության բանակի և ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբևէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները, և չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Իհարկե, համապատասխան մասնագետների, պատասխանատուների կողմից դեռևս կամփոփվեն, կվերլուծվեն և հետևություններ կարվեն, բայց այն, ինչ մենք տեսանք պայմանական մարտադաշտում, մեզ ուրախացնում է: Դուք ցուցաբերեցիք բարձր մարտական ունակություններ, ցուցաբերեցիք կամք, ցուցաբերեցիք Հայրենիքին նվիրվածություն: Ապրե՛ք, շնորհակալ եմ ձեզ:

Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սևեռված էին այստեղ՝ ձեզ վրա, և դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետև դուք մեր հույսն եք և մեր հավատը, դուք մեր սուրն եք և վահանը, իսկ ինչպես հայտնի է, վահանը ամուր է լինում, սուրը՝ շեշտակի, երբ դրանք գործադրվում են արդար նպատակով: Դուք ծառայում եք արդար գործի:

Ապրե՛ք դուք:

Անշուշտ, ձեզ հետևում էին նաև օտարները և առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջև տարբերություն չեն դնում և ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված և իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, և լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաև այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, և, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ ևս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ:

Պարոնա՛յք սպաներ,

Սիրելի՛ զինվորներ,

Պայմանական մարտի դաշտում և շփման գծում ձեր կողմից ցուցաբերած վարքը, ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի: Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ և հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք և զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ:

Սիրելի՛ զինվորներ,

Հիշե՛ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաև՝ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, և դուք եք երաշխավորը այդ իրավունքների: Աշխարհի շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար, մեր ժողովրդի անվտանգության համար: Մենք ձեզ հավատում ենք և հենվելով այդ հավատի վրա՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացիորեն լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգությունը:

Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք մեր զավակներն եք, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք: Հիշե՛ք: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, զորավարժություններով ոչինչ չի ավարտվում, զորավարժություններով նորից է սկսվում մարտական պատրաստությունը, չարչարանքը, նորից են սկսվում զրկանքները, որովհետև և՛ պատերազմը, և՛ զորավարժությունները արտակարգ իրավիճակներ են: Իսկ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ, որոնք լի են դժվարություններով, զրկանքներով: Բայց հիշե՛ք՝ աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը: Դուք դա շատ-շատ լավ եք անում:

Շնորհակալ եմ ձեզ՝ մեր ժողովրդի անունից:

Բարի ծառայություն»,-զորավարժության մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Այնուհետև «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես:

Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել նաև Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Bloomberg. Թրամփը Մերցի կնոջ կողքին է նստել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առթիվ կազմակերպված խնջույքինՓաշինյանին կսպասենք Թեհրանում. ռազմավարական գործընկերության փաստաթղթեր կստորագրվեն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀրդեհ՝ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին փոխըմբռնման հուշագիրը խախտելու մեջԵրկու կողմերն էլ ունեցել են բողոքներ, գործը հասել է դատարան. Իրանի դեսպանը՝ Ծառուկյանի գործի մասինWP. ԱՄՆ Կոնգրեսում շատերը դեմ են Թուրքիային F-35-ների հնարավոր վաճառքինԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար Դատախազությունը պահանջում է՝ «Մուլտի գրուպ»-ի շինությունները վերադարձվեն Հայաստանի ՀանրապետությանըԲացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարողի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք Իրանի շատ լեգիտիմ անհանգստությունը պետք է հստակ արձագանք ստանա. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ «հզոր հարվածների շարքի» մեկնարկի մասինԱվարտվել է «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու գործի քննությունը․ ՔԿՆրանք Իրանին լավ չեն ճանաչում, եթե ԱՄՆ-ը խախտի պայմանավորվածությունները, կպատասխանենք. ՀՀ-ում Իրանի դեսպանՌյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կհայտարարի, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի դաշինքի երկրների համարԻԻՀ գերագույն առաջնորդի հրաժեշտի արարողությունը դարձավ աննախադեպ մեծ իրադարձություն. ՀՀ-ում Իրանի դեսպանՀակաբիոտիկների և հակասնկային դեղերի համատեղ, սակայն ոչ հիմնավորված կիրառումը Հայաստանում ունի զգալի տարածում 41 երկրների ղեկավարներ են ամենաբարձր մակարդակով մասնակցել Խամենեիի հուղարկավությանը. Խալիլ ՇիրղոլամիԻրանի դեսպան․ Խամենեին առանձնահատուկ վերաբերմունք ուներ Հայաստանի նկատմամբՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցովԵրևանում բախվել են «Mercedes»-ը, «Chevrolet»-ը, «Kia»-ն և «Toyota»-ն. կա 3 վիրավորԱյսօր աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքոԷրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը (տեսանյութ) ՀԷՑ-ի կառավարման 6-8 ամսում 400 մլն դոլարի պարտքից մարվել է 50 մլն-ի վարկ. Ռոմանոս ՊետրոսյանԽաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազինՋուր չի լինի. հասցեներ#ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսըԱբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել էԼույս չի լինի. հասցեներԻրան–ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է 85 ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցը
Ամենադիտված