«Ժողովուրդ». Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ Հայաստանում առկա է 27 հազար հեկտար ոռոգելի հող, որը չի մշակվում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝այս տարվա հոկտեմբերի 23–ի ստորագրած աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշումից: Աշխատանքային խումբը ստեղծվել է «ՀՀ շուրջ 27 հազ. հեկտար ոռոգելի հողատարածքները գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար առաջարկություններ նախապատրաստելու նպատակով»:
Խմբի ղեկավարին՝ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ Արթուր Բաղդասարյանին, հանձնարարվել է պարզել. «Հողատարածքների չօգտագործման պատճառները և մինչև 2015 թվականի մարտի 2-ը ներկայացնել առաջարկություններ՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ ընդգրկելու համար»: Թերթի տեղեկություններով՝ վերը նշված չօգտագործվող հողերն արտագաղթի պատճառով «անտեր» մնացած տարածքներն են։
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ինձ ունեզրկելով վախեցնելն անիմաստ է. Չեմ ուզում ձեզ ծանրաբեռնել իմ ու երեխաներիս զգացածով (լուսանկարներ)