ԱՄՆ-ն միակ գերտերությունն է, որը կարող է դիմակայել Ռուսաստանի ագրեսիային. Օբամա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ն անվանել է «աշխարհի միակ գերտերությունը», որը կարող է դիմակայել «Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ ագրեսիային», ինչպես նաև այլ սպառնալիքների: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, որն արվել է Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովի ընթացքում:
«Մենք առաջատար ենք Արևմտյան Աֆրիկայում Էբոլա համաճարակի դեմ պայքարի և Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու հարցում»,- ասել է Օբաման։
ԱՄՆ-ի առաջնորդի խոսքով՝ Ռուսաստանն սպառնալիք է աշխարհի համար՝ Boeing MH17 ինքնաթիռի սարսափելի կործանումից հետո:
Ավելի վաղ, ռուսական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Boeing MH17 ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունն Ուկրաինայի իշխանությունների ուսին է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու