Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Քաղաքական համակարգի թշվառությունը

Քաղաքական

Ոչ մի լուրջ մարդ չէր կասկածում, որ ՍԴ-ն սահմանադրական կհամարի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Կասկածից դուրս է նաև, որ խորհրդարանը գրեթե միաձայն վավերացնելու է այս պայմանագիրը:

Մեր քաղաքական համակարգի, հարաբերությունների որակն այնպիսին է, որ այլ բան ակնկալելը գրեթե անհնար է, եթե նույնիսկ ԵՏՄ-ին ինտեգրվելու հարցը թողնվի հասարակության դատին, ու, ենթադրենք, անցկացվի հանրաքվե:

ԵՏՄ-ի մասին տասնյակ անգամներ գրել եմ, բոլոր գործոններով հիմնավորել եմ, որ այս կառույցը չի կարող նպաստել մեր երկրի զարգացմանը: 

Հիմա կրկնել չեմ ուզում, մանավանդ, որ պրոբլեմը շատ ավելի խորն է, քան կոնկրետ հարցի շուրջ վերաբերմունքը:

Մեր քաղաքական համակարգը նման է վթարված մեքենայի, որը չի կարող երկիրը հուսալիորեն առաջ տանել, ադեկվատ լինել ժամանակակից աշխարհի օրակարգին:

Այ սա է հիմնական խնդիրը, սա է, որ ինձ տանջում է:

Մենք ունենք իշխանություն և ընդդիմություն, նույնիսկ առկա է բանավիճային ֆոն: Բայց այդ բանավիճային ֆոնը նման է անբովանդակ գզվռտոցի:

Պոզիտիվ, որակական բանավեճ, արգումենտավորված դիրքորոշում գոյություն չունի:

Անցյալ տարվա սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը որոշեց հանդես գալ Մաքսային միությանը Հայաստանի միանալու մասին հայտարարությամբ, չլսեցինք խելամիտ փաստարկ՝ հերթապահ մի քանի ձևակերպումից բացի: Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը չարգումենտավորեց, թե ինչու է անշրջելի համարում ԵՏՄ-ին միանալու գործընթացը:

Երբ քաղաքական դաշտում այս որակն է, ու մեր հասարակությունն, ըստ էության, զրկված է այլընտրանքից, բացարձակապես իմաստազուրկ ու բովանդազուրկ է դառնում նույնիսկ հանրաքվեն, որին չի նախորդելու քաղաքական դիսկուրսը, փաստարկների բախումը:

Երբ հանրապետականներն ասում են, թե իշխանափոխության հիմքեր չկան, որովհետև հասարակությունն իրենց ընտրություններում քվե է տվել, անկեղծ չեն ու նույնիսկ ոչ այն պատճառով, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են:

Հայաստանում փոփոխություններ չեն լինում, որովհետև մարդիկ որակական, էական տարբերություն չեն տեսնում իշխանություն ձևավորածների ու ընդդիմադիր հարթակում կանգնածների միջև:

Եթե չկա քաղաքական ուժ, որը երկրի զարգացման կոնկրետ հեռանկար առաջարկի, ապա բացարձակապես միևնույնն է, թե կուսակցություններից որ մեկն է եվրասիականության համատեքստում կապիտուլացնում Հայաստանը:

Երբեք Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն արժեքային նման ընդհանրություն չեն ունեցել:

Մարդիկ վիրավորվում, իրենց նվաստացած են համարում, երբ իրենց ստիպում են, պարտադրում: Ի՞նչ տարբերություն՝ մարդկանց ստիպում են քվեարկե՞լ, թե՞ հարկադրում են մասնակցել հանրահավաքի, որի օրակարգն ու բովանդակությունն իրեն անհասկանալի են:

Հասարակությունը փոփոխություններ ուզում է ու պատրաստ է դրանց համար պայքարել, բայց չի տեսնում այն սուբյեկտը, որը դրական սպասումների կրողն է, չի հավատում քաղաքական գործող համակարգի ռացիոնալությանը:

Ու սիմվոլիկ է, որ հենց այս քաղաքական համակարգը՝ իշխանություն-ընդդիմություն թևերով, դարձավ Հայաստանի կապիտուլյացիայի հեղինակը՝ ստրկահաճո միասնությամբ…

ԵՏՄ-ի հարցը լակմուսի թուղթ էր, որը վերջնականապես բացահայտեց քաղաքական համակարգի թշվառությունը:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված