ԱՄՆ-ն ԼՂ հակամարտությունում խաղաղ բանակցությունների անցնելու կոչ է արել
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել կողմերին զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք ավելի կլարեն իրավիճակը շփման գծում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս անգամ հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դերեք Հոգանը:
«Մենք ցավում ենք ղարաբաղյան հակամարտությունում իրավիճակի սրման առնչությամբ: Վերջին միջադեպը հերթական անգամ մեզ հիշեցրեց այն մասին, որ խնդիրը պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով»,- հայտարարել է Հոգանը' կոչ անելով կողմերին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք իրավիճակն ավելի կսրեն: «Մենք կոչ ենք անում կողմերին կենտրոնոնալ խաղաղ բանակցային գործընթացի վրա»,- ասել է Ադրբեջանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)