Ռուսաստանը Յանուկովիչին ու նրա ընտանիքի անդամներին չի հանձնի Ուկրաինայի իշխանություններին
Աշխարհ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին ու նրա ընտանիքի անդամներին ռուսական կողմը չի հանձնի Ուկրաինայի իշխանություններին հետախուզման համար: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրը:
«Հավանականությունը, որ հայր և որդի Յանուկովիչները, ինչպես նաև Ուկրաինայի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները կհայտնվեն Ուկրաինայի նոր իշխանությունների մոտ, հավասար է գրեթե զրոյի»,- ասել է աղբյուրը:
Նրա խոսքով՝ Ինտերպոլը հրաժարվել է Վիկտոր Յանուկովիչին ներառել փնտրվող հանցագործների ցանկում:
2014 թվականի փետրվարին Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Յանուկովիչն ընտանիքի անդամների հետ գտնվում է ՌԴ-ում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու