«Կոռումպացված անձանց պետք է բանտարկել». Սաակաշվիլի
Աշխարհ
Ուկրաինայում փաստացի չկա մի մարդ, ում Մայդանից հետո բանտարկել են կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին հայտնել է Грузия online-ը՝ վկայակոչելով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Կոռումպացված մարդկանց պետք է բանտարկել, սակայն Ուկրաինայում Մայդան տեղի ունեցավ, և, ըստ էության, ոչ մի մարդու չբանտարկեցին: Առաջին իսկ ամիսներից մենք նստեցրինք կառավարության բոլոր կոռումպացված անդամներին: Սակայն նրանք երկար չմնացին բանտարկված: Մենք նրանց ասացինք, որ վերադարձնեն գումարները, որպեսզի բանտում չմնան: Նրանք բյուջե 1 մլրդ դոլար բերեցին», - ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ 2013թ.-ի նոյեմբերին Ուկրաինայում բողոքի ակցիաներ սկսվեցին ընդդեմ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու Կառավարության որոշման:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու