Էրդողանը նոր «հայտնագործություն» է արել
Աշխարհ
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լատինական Ամերիկայի մուսուլման առաջնորդների հետ հանդիպման ժամանակ նոր «հայտնագործության» մասին հայտարարություն է արել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, Էրդողանը հայտարարել է, որ Ամերիկան հայտնաբերել են մուսուլմանները, այլ ոչ թե Քրիստաֆոր Կոլումբոսը:
Թուրքիայի Նախագահի համոզմամբ՝ այդ մուսուլման ծովագնացներն են, որ 1178 թվականին հասել էին ամերկյան մայրցամաք: Իբրև իր խոսքերի ապացույց' Էրդողանը նշել է, թե Կոլումբոսը հիշատակել է Կուբայում գտնվող մի սարի գագաթին տեսած մզկիթի մասին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու