Դավութօղլուն հանդիպել է Օբամայի հետ
Աշխարհ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն G-20 հավաքին մասնակցելու նպատակով Ավստրալիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Հաղորդվում է, որ բավական երկար ձգված հանդիպմանը գլխավորապես քննարկվել են վերջին զարգացումները Սիրիայում և Իրաքում:
Օբամայից բացի, Թուրքիայի վարչապետը կարճատև հանդիպումներ է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի, Ճապոնիայի վարչապետի, Ինդոնեզիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու