Վայոց ձորի Գոմք գյուղում արջն արգելափակվել է ցանկապատի մեջ
Այլ
ՀՀ ԱԻՆ-ում նոյեմբերի 16-ին' ժամը 23.01-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում արջն արգելափակվել է մետաղյա ցանկապատի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը: Ժամը 03.40-ի դրությամբ փրկարարները քնեցրել են արջին և կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին տեղափոխել անվտանգ տարածք, որտեղ կենդանին ազատ է արձակվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու