Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթել է գերմանացի Կլաուս Յոհաննիսը
Աշխարհ
Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սիբիու քաղաքի 55-ամյա քաղաքապետ, էթնիկ գերմանացի Կլաուս Յոհաննիսը, որը բացահայտ առավելության է հասել իր մրցակցի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են Կենտրոնական ընտրական բյուրոյի հրապարակած տվյալները:
Նախնական արդյունքներով՝ Յոհաննիսը հավաքում է ընտրողների ձայների 55,79 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ վարչապետ, իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վիկտոր Պոնտան՝ 44,2 տոկոսը: Ընտրությունների երկրորդ փուլին մասնակցությունը ռեկորդային բարձր է եղել՝ 62,04 տոկոս, ինչը 10 տոկոսով ավելի է, քան նոյեմբերի 2-ին կայացած առաջին փուլում:
Պոնտան, չսպասելով բյուրոյի պաշտոնական տեղեկատվությանը, ընդունել է իր պարտությունը եւ Յոհաննիսին շնորհավորել հաղթանակի առթիվ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու