Արքայազն Ուիլյամը և Angry Birds-ի ստեղծողները նոր խաղ են թողարկում
Այլ
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը Angry Birds հայտնի խաղի ստեղծողների՝ Rovio Entertainment-ի օգնությամբ նոյեմբերի 17-ին կթողարկի նոր խաղ, որը կոչված է ցույց տալու որսագողության վնասը տարբեր կենդանիների համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Խաղը մատչելի կդառնա ամբողջ աշխարհում Angry Birds խաղի մոտավորապես 200 միլիոն օգտատերերի, նաև կսկսվի մեկշաբաթյա մրցաշար:
Արքայազնի խոսքով՝ կենդանիների անօրինական որսը և դրանց օրգանների վաճառքն օգնում են հովանավորելու հրոսակախմբերի և ծայրահեղական խմբավորումների:
Angry Birds-ն արկադա-խաղ է, որում խաղացողին առաջարկվում է ճեղապարսատիկով զանազան թռչուններ արձակել խոզերի վրա: Խաղը 2009 թվականին ստեղծել է Ֆինլանդիայի Rovio ընկերությունը և ռելիզի պահից ներբեռնվել է ավելի քան երկու միլիարդ անգամ՝ դառնալով ամենից ավելի մեծ ժողովրդականություն վայելող շարժական խաղն աշխարհում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու