Կոլումբիացի պարտիզանները բանակային գեներալի են առևանգել
Աշխարհ
Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի (ԿՀԶՈՒ) պարտիզանները նոյեմբերի 16-ին առևանգել են բրիգադային գեներալ Ռուբեն Դարիո Ալսատեին, որը գլխավորում է «Տիտան» միացյալ հրամանատարությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Հարավային Ամերիկայի այս երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսը:
«Առևանգիչներից պահանջում ենք, որ նրանք հնարավորինս շուտ ազատ արձակեն (գեներալին)՝ ողջ և առողջ»,- նշել է նա: Սանտոսն ազգային պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնին հանձնարարել է մեկնել պատահարի վայր՝ պարզելու ստեղծված իրադրությունը:
Առկա տվյալներով՝ գեներալին առևանգել են, երբ նա Ցամաքային զորքերի հատուկ ծրագրերի վարչության քաղաքացիական աշխատակիցներից մեկի և երկու զինծառայողների հետ գտնվել է Լաս Մերսեդեսի (Չոկոյի դեպարտամենտ) քաղաքապետարանում: Պարտիզանների սարքած դարանի հետևանքով նրանց գերության մեջ է հայտնվել երեք մարդ, մի զինվորի հաջողվել է փախչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու