Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Անկեղծության դեֆիցիտ կամ Ծառուկյանի գործոնը

Վերլուծական

Եռյակի նախաձեռնած շարժումը, ոմանց կարծիքով, հաջողվելու է, որովհետև դեռ գործընթացի արշալույսին արդեն հայտնի է ընդդիմության առաջնորդը, այն մարդը, ով հայտնել է նախագահական իր հավականությունների մասին ու ենթադրաբար հավակնում է հաջորդ իշխանության ձևավորմանը:

Գուցե պարադոքսալ հնչի, սակայն, ըստ իս, այս դեպքում չի գործում քաղաքագիտական աքսիոմը, ու Եռյակն արտահերթ զարգացումների չի հասնի, գուցե նաև հերթական ընտրություններում չկարողանա իշխանափոխություն իրականացնել հենց այն պատճառով, որ ակնհայտ է դարձել Գագիկ Ծառուկյանի լիդերությունը:

Հավատացնում եմ, որ անձնական ոչինչ չունեմ ԲՀԿ նախագահի դեմ ու նույնիսկ կարող եմ խոստովանել, որ տարիներ առաջ նա օժանդակել է իմ մի փոքր բիզնեսի կայացմանը:

Կարող եմ պնդել անգամ, որ օլիգարխիկ համակարգում Ծառուկյանը լավագույնս է ռեալիզացնում սոցիալական պատասխանատվության գործոնը՝ լեգիտիմացնելով իր բիզնեսը, մեծահարուստի իր կարգավիճակը:

Ընդդիմության նոր առաջնորդի մոտ ամեն բան կարգին է նաև վարկանիշի առումով: Նա ունի հասարակական վստահության բավականին ամուր պաշար, գուցե Հայաստանում առաջինը: Այլ խնդիր է, որ վստահության հիմքում բաղկացուցիչներ են, որոնք կարող են չպահպանվել կամ մասամբ չգործել այն պարագայում, եթե Գագիկ Ծառուկյանը ֆորմալացնի իր նախագահական հավակնությունը:

Սրանով հանդերձ՝ անկեղծ չեն այն մարդիկ, ովքեր Ծառուկյանի անձը խորհրդանշում են՝ որպես փոփոխությունների առանցք:

Նախ, ԲՀԿ նախագահն՝ իր արժեհամակարգով, թիմով, շրջապատով, նիստ ու կացով, նույնանում է գործող համակարգի հետ ու վանելու է հասարակության այն շերտը, որն իրապես Նոր Հայաստանի գաղափարի կրողն է: Այդ շերտը երկրում գուցե մեծ չէ, սակայն քաղաքական գործընթացում, առանց նրա մասնակցության, հնարավոր չէ հասնել որակական փոփոխության:

ԼՂ խնդրի չկարգավորվածության պարագայում՝ դժվար է պատկերացնել, որ հնարավոր է իշխանության գա մի մարդ, ով ղարաբաղյան շարժման, պատերազմի հետ որևէ առնչություն չունի: Դա թույլ չի տա ոչ ներսի համակարգը, որ իր կայունության հարցը կապում է «վառոդի հոտն» առած մարդու հետ ու ոչ էլ միջազգային կենտրոնները, որոնք գերադասում են գործ ունենալ մարդկանց հետ, ովքեր կարողանում են վերահսկել ռազմական կամ ռազմաքաղաքական խմբերը:

Նաև դժվար չէ նկատել, որ հետխորհրդային տարածքում ակնհայտ ֆիասկո են ապրում օլիգարխիկ հիմք ունեցող, ապագաղափարական էլիտաները, որոնք շուտով գլխացավանք են դառնում անգամ իրենց պատրոնների համար: Այդպիսին էր Յանուկովիչի իշխանությունն Ուկրաինայում, որն արդեն քաղաքական անցյալ է: Սկսել է լուրջ համակարգային ճգնաժամ ապրել նաև հարևան Վրաստանում Բիձինա Իվանիշվիլիի ձևավորած իշխանությունը, որի դրսևորումներն ավելի ակնհայտ կդառնան տեսանելի ապագայում:

Այնպես որ, Հայաստանում գրեթե հաստատապես չի կրկնվելու Իվանիշվիլիի ֆենոմենը՝ հերթական կամ արտահերթ զարգացումների ձևով:

Գագիկ Ծառուկյանը դրական կերպար է, սակայն փոփոխությունների խորհրդանիշ չէ:

Սուրեն Սուրենյանց

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված