Ադրբեջանի արտաքին պարտքն անցնում է 6 մրդ դոլարից
Աշխարհ
Ադրբեջանի արտաքին պետական պարտքը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 6 մլրդ 380,7 մլն դոլար (արտաքին պարտքի հարաբերությունը ՀՆԱ-ին' 8,5 տոկոս): Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարկային միջոցների 10 տոկոսը ներգրավված է 10 տարի ժամկետով, 61,3 տոկոսը' 10-20 տարի ժամկետով, 31,3 տոկոսը' 20 տարուց ավելի ժամկետով:
Հիմնականում Համաշխարհային բանկից, Ճապոնական միջազգային համագործակցության գործակալությունից, Զարգացման ասիական բանկից, Զարգացման իսլամական բանկից, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և այլ միջազգային կառույցներից ներգրավված միջոցներն ուղղվել են տնտեսական բարեփոխումների ծրագրերին աջակցելուն, ենթակառուցվածքների վերականգնմանն ու վերակառուցմանը, այդ թվում' ճանապարհների շինարարությանը, տարածաշրջանների ջրամատակարարման բարելավմանը, երկաթուղային ճանապարհների, ինչպես նաև արդյունաբերության և էներգետիկայի ոլորտների զարգացմանը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու