Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազին Ջուր չի լինի. հասցեներ #ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է Լույս չի լինի. հասցեներ Իրան–ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է 85 ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ» Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ» «Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը «Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ» 

Տիգրան Կարապետյանը կոչ անում «տեր կանգնել» Գագիկ Ծառուկյանին

Քաղաքական

Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը միացել է եռյակին, քանի որ իր «մեկնած ձեռքն» ընդունել են: «Ես կարծում էի, որ եռյակը միայն խորհրդարանական ուժերից է բաղկացած, բայց, ի զարման ինձ, իմ մեկնած ձեռքն ընդունեցին, լուրջ պայքար է լինելու»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիգրան Կարապետյանը' հավելելով, որ չնայած դեռ չի հանդիպել եռյակի ուժերի ղեկավարների հետ, բայց հաջորդ հանրահավաքին լինելու է հարթակին:

«Ես համարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական միավոր իր յուրահատկություններն ունի, որը ընդհանուր գծին չի խանգարում: Եռյակի մեջ էլ հակասություններ կան, բայց դա չի նշանակում, որ պայքար չի լինելու: Մենք ցանկանում ենք մի բան, որ արդար պետության մեջ ապրենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Տիգրան Կարապետյանը:

Երբ լրագրողներից մեկը Կարապետյանին հիշեցրեց նախկին ասուլիսի ժամանակ իր արտահայտած միտքը, որ կմիանան եռյակին այն դեպքում, երբ արժանի լինի եռյակը դրան ու ժողովուրդը ինքնաբուխ հավաքվի, ինչ է փոխվել այս ընթացքում, նա ասաց. «Մեր կուսակիցների հետ խորհրդակցում ենք, պահն է եկել, որ միաձուլվենք: Բացի դրանից, ես, ճիշտն ասեմ, որ եռյակը մի քիչ վստահության խնդիր ունի, ոչ բոլորն են ընդունում այն, որոշները կարծում են, որ իշխանական պրոյեկտ են: Բայց ես համոզվեցի, որ ոչ իշխանական են, երբ ձեռք մեկնեցի և այն ընդունեցին»:

Տիգրան Կարապետյանի խոսքով' ժողովուրդը ժամանակին իր կողքին չկանգնեց, ԱԼՄ հեռուսատընկերությունն իր ձեռքից տարան: «Իմ ուղիներով տեղյակ եմ, որ Գագիկ Ծառուկյանի բոլոր ձեռնարկությունները մինուսով են աշխատում, միայն դրսից է փող բերում. ձեռքից տանում են կամ դժվարություններ են ստեղծում: Հիմա մենք պիտի բոլորս կանգնենք, որ ամեն մեկը չհասնի իմ օրին, որ ձեռքներից չտանեն, որովհետև կտանեն: Ժողովուրդը պետք է տեր կանգնի: Տեր կանգնի ինձ, տեր կանգնի Գագիկ Ծառուկյանին, այն բոլոր մարդկանց, ովքեր ուզում են ինչ-որ բան փոխել այս երկրում: Եթե ժողովուրդը կասկածի տակ դնի, ոչ մի բանի չենք հասնի»,- ավելացրեց Տիգրան Կարապետյանը:

Խորհրդարանական երեք ուժերը' «Ժառանգությունը», Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, հայտարարել են, որ հանրահավաքային պայքար են սկսել: Նրանք արդեն երկու հանրահավաք են արել, սակայն դեռեւս միասնական օրակարգ չունեն: ՀՅ Դաշնակցությունը, որն ավելի վաղ որոշ հարցերի շուրջ համագործակցում էր երեք ուժերի հետ' լքեց քառյակը' ընդգծելով, որ կողմ է Սահմանադրական բարեփոխումներին և չի կարող հարթակում գտնվել այն ժամանակ, երբ մյուս ուժերը դեմ են արտահայտվում այդ բարեփոխումներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խաբեությամբ հափշտակել են 1.2 մլն լիտր դիզվառելիք. գործն ուղարկվել է դատախազինՋուր չի լինի. հասցեներ#ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսըԱբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել էԼույս չի լինի. հասցեներԻրան–ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հայտնում է 85 ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարվածների մասին«Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում․ «Հրապարակ»Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. դժգոհություն. «Ժողովուրդ»«Իրավունք». Ինչ է սպասվում ընդդիմությանը«Հրապարակ»․ Ոմանք հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Աղվան Վարդանյանը կկատարի իր խոստումը, թե՞ կհետևի Փաշինյանի սուտ խոսելու օրինակին. «Ժողովուրդ»13-ժամյա խուզարկությունից հետո ինչո՞ւ է Պողոսյանը ցուցադրում Ծառուկյանի տապալման կադրերը․ Ժողովուրդ«Հրապարակ»․ Փաշինյանը չի ներում Ծառուկյանին «Ուժեղ Հայաստան»-ը պատրաստվում է առաջին քաղաքական մարտերին. Փակ հանդիպում ղեկավարի հետ. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները Թաքցնում են առյուծներին. ինչո՞ւ Տիգրան Ավինյանը համաձայնեց մաս կազմել կենդանասպանության. «Ժողովուրդ»Քնի կարևորությունը մարդու առողջության համարԱշխարհում ձևավորվում է նոր մրցակցություն միջազգային տրանսպորտային միջանցքների համարԹրամփ. Էրդողանի օրոք Թուրքիան դարձել է ռազմական ուժ, որի հետ պետք է հաշվի նստելՆիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող օգնություն տրամադրել ՈւկրաինայինԶելենսկին հայտարարություն է արել միջուկային զենքի մասինԿիբերանվտանգությունը դառնում է արտաքին քաղաքականության առաջնահերթությունԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ջանքեր է գործադրում Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համարՊանամայի ջրանցքը կրկին հայտնվել է գերտերությունների ուշադրության կենտրոնումԿրեմլը նշել է Ուկրաինայում խաղաղ կարգավորման պայմանըՄԱԿ-ում քննարկվել է արհեստական բանականության միջազգային կարգավորման հարցըՖոն դեր Լայեն. 2028-2034 թվականներին ԵՄ ռազմական բյուջեն կգերազանցի 200 միլիարդ եվրոնԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, թե երբ կվերսկսվեն Լիբանանի հետ բանակցություններըԵՄ-ն հայտարարում է Ուկրաինային նոր ֆինանսական աջակցության մասինԱֆրիկյան միությունը մատնանշել է Աֆրիկայի պատմական կապը Ռուսաստանի հետՌյուտե. ՆԱՏՕ-ի երկրները գագաթնաժողովում կստորագրեն տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ պայմանագրեր ՆԱՏՕ-ն անօդաչու թռչող սարքերի վրա կծախսի ավելի քան 40 միլիարդ դոլարՆԳ նախարարը սպայական կոչումներ է հանձնել պարեկներինԿուլեբան հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղից Արևմուտքը Կիևի համար նոր Patriot հրթիռներ կստանաՆԱՏՕ-ն հայտարարեց սեփական տրանսպորտային ինքնաթիռների նավատորմի ստեղծման մասինԿիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը«Արարատ-Արմենիան» հաղթել է «Ռիգային» 2։0 հաշվովԻտալիայի փոխվարչապետը հայտարարել է, որ Հռոմը չի արձագանքի Թրամփի սադրանքներինԶելենսկին լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբԱրգենտինան 0։2-ից հետո շրջեց խաղի ընթացքը և հաղթեց ԵգիպտոսինԹո՛ղ վերցնեն մանդատները, բայց իմանան՝ ծեծ էլ են ուտելու (տեսանյութ)Ծառուկյանի ձերբակալությունը հաղթանակ չէ, այլ հուսահատություն է․ ԱբովյանՔննարկվել են Հայաստան-Շվեդիա հարաբերությունների և ԵՄ հետ համագործակցության հեռանկարներըԱրեգակն ավարտել է տարվա իր ամենաուժեղ արեգակնային ակտիվության ալիքներից մեկըԱնդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներինԼավրովը չորեքշաբթի կայցելի ՆիգերՀայ ըմբիշը եզրափակչում հաղթեց ադրբեջանցուն և դարձավ Եվրոպայի չեմպիոնԱնձնական վրե՞ժ, թե՞ քաղաքական գործընթաց. Բադալյանը` ռեպրեսիաների, ընդդիմության որոշման մասին (տեսանյութ)
Ամենադիտված