Ադրբեջանի ՊՆ ղեկավարը մեկնում է Պակիստան
Աշխարհ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նոյեմբերի 18-ին կայցելի Պակիստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը:
Այցի ընթացքում Ադրբեջանի ՊՆ ղեկավարը կհանդիպի Պակիստանի բաձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներում կքննարկվեն ռազմական ոլորտում երկկողմանի հարաբերությունները խորացնելու հարցեր: Այցը կավարտվի նոյեմբերի 19-ին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու