Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Air France-ը տեղեկագիր է պատրաստել Հայաստանի մասին

Գիտություն և Մշակույթ

Բելգիայի չափ տարածք ունեցող Հայաստանն արժե այցելել ոչ միայն իր գեղեցկության, այլև իր ժողովրդի հոգու համար: Ըստ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի` հայերն անձնական անկախությունն այնքան են արժևորում, որ նրանք խստորեն ցուցաբերում են առավելագույն հարգանք մյուսների պահվածքի և անձի նկատմամբ: Եվ այսպես, «Բարի գալուստ, Հայաստան»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Air France ավիաընկերության նոյեմբերյան տեղեկատուում, որն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին:

Տեղեկատուն ներկայացնում է Հայաստանի հիշարժան քաղաքներն ու թանգարանները, որոնք անկասկած կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: Նախ հեղինակները խոսում են Մատենադարանի մասին` նշելով, որ այն աշխարհի ամենահարուստ ձեռագրերի և փաստաթղթերի պահոցներից է: Այստեղ պահվում են գրեթե 18 հազար գրքեր (որոնց մեջ կան նաև սկզբնաղբյուրներ) հայերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն, արաբերեն, պարսկերեն, եբրայերեն, եթովպերեն:

Պատմելով Հայաստանի մասին` տեղեկագրի հեղինակ Ռաֆայել Ֆյուիլատղը, բնականաբար, չի շրջանցել հայերի համար խորհրդանիշ դարձած Արարատ լեռը: «Մի երկրում, որտեղ հավատը հզոր ուժ է, Արարատ սարը, կանգնած լինելով Թուրքիայի հետ այսօրվա սահմանին, պատկերված է զինանշանի վրա և ամենահզոր խորհրդանիշներից մեկն է»,- ասվում է հոդվածում և պատմվում Հին Կտակարանից եկող պատմությունն այն մասին, որ Նոյն իր տապանով կանգ է առել հենց այս սարի գագաթին:

«Սարերի երկիր». նման խորագիր է կրում տեղեկատուի բաժիններից մեկը: Հեղինակը նշում է, որ հայերն իրենց երկրի վերաբերյալ այս անվանումը բացատրելիս ասում են, թե Աստված աշխարհն արարելուց հետո ավելացած լեռներն այստեղ է թողել: Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս չմոռանալ իրենց հետ բերել լավ կոշիկներ, քանի որ այստեղ քայլելու անհամար հնարավորություններ կան: Անդրադարձ է կատարվում Գորիսին, Գառնու տաճարին, ինչպես նաև «Քարերի սիմֆոնիային»:

Հատուկ բաժին է առանձնացված հայկական խաչքարերին, որոնք բնորոշ են Հայաստանին: Դրանցից որոշները փորագրված են անմիջապես վանքերի և եկեղեցիների պատերի մեջ, քարանձավներում, սակայն դրանց մեծ մասը կանգնեցված են առանձին-առանձին: Հեղինակը պատմում է խաչքարերով հարուստ վայրերի մասին, ինչպիսին է, օրինակ, Նորատուսը:

Հայաստան այցելողների համար յուրահատուկ գրավչություն են հայկական վանքերը: «Նրանք տարածված են ողջ երկրով մեկ և նրանց ուշագրավ, բայց միաժամանակ նաև պարզ ճարտարապետությունն ավելի գրավիչ է դառնում դրանց շրջակա միջավայրի շնորհիվ, և երբեմն պահանջվում է երկար ժամանակ այդ վանքերին հասելու համար»,-պատմում է հեղինակը: Նա առանձնացնում է երեք վանք, որտեղ անկասկած արժե լինել` Նորավանք, Տաթև և Գեղարդ:

«Երկնքի մի հատված երկրի վրա». հեղինակն այսպես է բնութագրում Սևանա լիճը` Հայաստանի մարգարիտը:

Նա պատմում է նաև Ոսկու շուկայի մասին` փաստելով, որ հայկական ոսկեգործական հանճարի մասին գիտեն ողջ աշխարհում:

Հեղինակը պատմում է նաև հայկական ավանդական ուտեստների մասին` բնականաբար դրանց թվում առանձնացնելով հայկական խորովածը, դոլման, ղափաման, լավաշը և այլն:

Air France-ի` Հայաստանին նվիրված տեղեկագրում այս պատմությունները համեմված են գեղեցիկ և խոսուն լուսանկարներով, որոնք ավելի արտահայտիչ են դարձնում հայկական պետության մասին արված պատմությունները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված