Արաբական աշխարհից ևս մեկ հարված Թուրքիային
Աշխարհ
Արաբական աշխարհը Թուրքիայի իսլամիստ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ևս մեկ հարված է հասցրել: Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) Թուրքիայում և միջազգային ասպարեզում Էրդողանի պաշտպանած «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, հայտնում է թուրքական ortasayfa.net լրատվական կայքը:
ԱՄԷ-ի կողմից անցյալ շաբաթ օրն ընդունված ցուցակում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», «Ալ Կաիդա» և «Մահմեդական եղբյարներ» ահաբեկչական կազմակերպությունների կողքին նշվել են նաև Եմենում շիա ապստամբներ «Հուսի» շարժումը, Նիգերիայում արմատական իսլամիստական «Բոկո Հարամ» և Լիբիայում ու Թունիսում ակտիվ «Անսար ալ Նուսրա» կազմակերպությունները:
ԱՄԷ-ի կառավարության կողմից հաստատված ահաբեկչական ցուցակում ընդգրկված են 80 խմբավորումներ: ԱՄԷ-ի մամուլում տեղ գտած հաղորդագրությունների համաձայն' այդ կազմակերպություններին աջակցությունը կամ էլ նրանց հետ որևէ կապը պատժելի է:
Եգիպտոսի կառավարությունը դեռ անցյալ դեկտեմբերին էր «Մահմեդական եղբայրներ» կազմակերպությունը ահաբեկչական հայտարարել:
Թուրքական մամուլը բազմիցս հայտնել էր, որ Էրդողանն ակտիվորեն աջակցել է «Մահմեդական եղբայրներին», երբ Եգիպտոսի նախագահը վերջիններիս ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին էր: Եգիպտոսում Մուրսիին պաշտոնաթող անելուց հետո Թուրքիայի և այդ երկրի միջև հարաբերությունները խիստ լարվել են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու