ԻՊ-ն առևանգել է իրաքցի 40 վարորդների
Աշխարհ
«Իսլամական պետության» ահաբեկիչներն ավելի քան 40 բեռնատարների վարորդների են առևանգել Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի ճանապարհին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, լուրեր են շրջանառվում, որ նրանք մահապատժի են ենթարկվել: Իրաքյան անվտանգության ուժերն աշխատանքներ են տանում նրանց մասին տեղեկություններ իմանալու համար:
Ռամադի քաղաքում ծայրահեղականների և իրաքյան ուժերի միջև բախումների հետևանքով 10-ը ահաբեկիչներ են սպանվել, ավելի քան 15-ը վիրավորվել են:
Իրաքյան բանակը ռազմական լայնամասշտաբ գործողություններ է սկսել՝ փորձելով ազատագրել Բաղդադի հյուսիսարևմտյան և Ֆալլուջայի հարավային շրջանները ԻՊ-ից: Ռազմական գործողություններն իրականացվում են ազգային պաշտպանական ջոկատների հետ միասին:
Բաղդադում նոյեմբերի 17-ին ականապատ մեքենա է պայթել, որի հետևանքով 12 մարդ է զոհվել: Պայթյունը որոտացել է Բաղդադի արևելքում գտնվող շուկայի մերձակայքում:
«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն իր մեջ ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:
ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային դաշինքի երկրները մոտ երկու ամիս է պայքարում են ԻՊ-ի դեմ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու