Սպիտակ-Երևան ճանապարհին «Ցիտրոեն» մակնիշի մեքենան գլորվել է ձորը
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում նոյեմբերի 15-ին` ժամը 05.45-ին, հաղորդում է ստացվել, որ «գլխի թաղի սալջարդ վերք, գոտկային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա մի երիտասարդ, որը հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Սպիտակ-Երևան ճանապարհին, ավտովթարի հետևանքով: Մեկնած օպերետիվ խումբը նոյեմբերի 15-ին պարզել է, որ նոյեմբերի 14-ին` ժամը 21.00-ի սահմաններում, «Ցիտրոեն» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 9-րդ կ/մ-ին գլորվել է ձորակը, ինչի հետևանքով նա ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել