Բրիտանական խորհրդարանը մասամբ տարհանվել է կասկածելի առարկայի պատճառով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի աշխատակիցների մի մասը տարհանվել է շենքում հայտնաբերված կասկածելի փաթեթի պատճառով: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Լոնդոնի ոստիկանությանը:
Կասկածելի օբյեկտը հայտնաբերվել է Պորտկալիս-Հաուսում՝ Վեսթմինսթերի շրջանում` խորհրդարանի շենքերից մեկում: Շենքից տարհանվել են բոլոր աշխատակիցները, փակվել է դրա ներքևում գտնվող մետրոյի կայարանը:
Պորտկալիս-Հաուս շենքում են գտնվում բրիտանական խորհրդարանի 213 պատգամավորների աշխատասենյակները և նրանց օգնականների գրասենյակները:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու