Քենիացի կանայք երթ են անցկացրել իրենց հագուստն ընտրելու իրավունքի համար
Աշխարհ
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում մի քանի հարյուր կին է մասնակցել երթին, որը կազմակերպվել էր ի պաշտպանություն այնպես հագնվելու նրանց իրավունքի, ինչպես իրենք են ցանկանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Բողոքի ակցիան կապված է անցած շաբաթ տեղի ունեցած միջադեպի հետ, երբ մի քանի տղամարդ ավտոբուսի կանգառում պոկել-հանել են կանանցից մեկի հագուստը. նրանք համարել են, որ կնոջ կիսաշրջազգեստը չափազանց կարճ է: Հարձակման տեսագրությունը հրպարակված է Համացանցում:
Երթի մասնակիցները ծաղիկներ են դրել ավտոբուսի կանգառում, որտեղ կատարվել է հարձակումը, ինչից հետո հանրահավաք են անցկացրել Քենիայի Գերագույն դատարանի շենքի մոտ:
Ականատեսները նշում են, որ մի խումբ տղամարդիկ փորձել են խափանել ակցիան: Նրանք գոռալով սպառնում էին կանանց՝ «Հագնվեք ինչպես հարկն է, այլապես մենք ձեզ կտկլորացնենք»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու