Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ 

Վարչապետը կոչ է անում երիտասարդներին չվախենալ համարձակ նպատակներ դնելուց

Հասարակություն

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Ուսանողության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ուսանողներին տոնական օրվա առթիվ և նշել.


«Սիրելի՛ երիտասարդներ
Շնորհավորում եմ ձեզ Ուսանողության միջազգային տոնի, ինչպես նաև օրեր առաջ նշված Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ:
Դուք նախանձելի տարիքում եք, երբ ամեն ինչ դեռ առջևում է, երբ շատ են երազանքներն ու ծրագրերը: Ես ձեզ համարձակություն եմ մաղթում՝ գնալու ձեր երազանքների ու նպատակների հետևից: Մի՛ վախեցեք համարձակ նպատակներ դնել, բայց իմացե՛ք, որ դրանց իրականացումը պահանջում է մեծ նվիրում ու աշխատանք:
Ես գրեթե ամեն օր հանդիպում ու զրուցում եմ մեր կամ արտերկրյա գործարարների հետ, ովքեր իրենց բիզնեսն են պատրաստվում ընդլայնել կամ ներդրումներ կատարել Հայաստանում: Գրեթե բոլորի մոտ Հայաստանում աշխատելու մոտիվացիան նույնն է. նրանք բոլորը պնդում են՝ Հայաստանում կարողանում են որակյալ արտադրանք տալ: Սա, իրոք, ճշմարտություն է, որովհետև մեր երկրում մարդիկ գիտեն ու սիրում են աշխատել: Գիտեն նվիրված ու ստեղծագործաբար աշխատել:
Այս բնատուր շնորհքը՝ մեր ժողովրդի աշխատասիրությունը, Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն է: Սա նոր չի ի հայտ եկել: Մենք միշտ էլ այդպիսին ենք եղել: Դուք էլ եք այդպիսին, եթե նույնիսկ դեռ չեք գիտակցում այդ մասին: Այլ կերպ լինել չեք կարող. դուք լավ աշխատողներ ու ստեղծողներ եք լինելու, որովհետև ձեր ծնողներն ու պապերն են այդպիսին եղել: Բնությունից եք այդպիսին: Հիմա ձեր աշխատասիրությունը պետք է դրսևորվի ուսման մեջ՝ վաղն արդեն մեր երկիրն ու տնտեսությունն առաջ տանելու հարցում:
Բայց հանկարծ չմտածեք՝ մենք այսպես նստելու ենք սպասենք, թե դուք երբ եք մեծանալու, որ մեր երկրի խնդիրները լուծեք: Նույնիսկ չերազեք: Մինչև դուք ամրանաք, մենք բոլորովին այլ երկիր ենք հանձնելու ձեզ: Այսօր մենք բոլոր ուղղություններով ընդլայնում ենք մեր արտադրածն ու ստեղծածն իրացնելու հնարավորությունները, լայն շուկաների հասանելիությունը: Վաղն արդեն նոր արտադրանքն ու ծառայություններն են գալու լրացնեն այդ շուկաներում ներկայանալու մեր ներուժը:
Սիրելի՛ երիտասարդներ
Սերնդափոխությունը բնության օրենքն է: Ամեն սերունդ ունի առաքելություն, որ հաճախ արմատապես տարբեր է նախորդ սերնդի արածից, ապրելակերպից ու գործելակերպից: Բայց շատ բանով նման է, որովհետև շարունակություն է: Եղե՛ք արժանի շարունակողը լավ գործերի, ոչ թե գործեք իներցիայով:
Դրա համար պետք է լինել որակապես տարբեր. ավելի ուժեղ և՛ հոգեբանորեն, և՛ մտավոր ունակություններով: Ապրե՛ք ձեր ժամանակի մեջ՝ ձե՛ր ժամանակի չափանիշներով: Համարձակորեն դեմ գնացեք իրենց դարն ապրած ավանդույթներին:
Բայց հիշեք՝ որպես քարերի վրա քանդակված անբեկանելի պատգամ, որ ընտանիքը, հավատարմությունը, բարոյականությունն ու հայրենասիրությունը չեն հնանում երբեք և չեն հնանալու: Ընտանիքը հայության առաջին ու վերջին ամրոցն է: Եթե խարխլվեցին դրա հիմքերը, չեք ունենա ոչինչ. ո՛չ Հայաստան, ո՛չ հայություն, ո՛չ էլ անձնական երջանկություն:
Երբ մենք ուշադիր նայում ենք, թե տարբեր ժամանակներում ու երկրներում ինչ առիթներով են երիտասարդները և ուսանողները ելնում պայքարի, թե ինչ հողի վրա են բախվում հայրերի ու որդիների սերունդները, ապա մեկ բառով կարելի է ասել, որ դա պայքար է հանուն արդարության:
Այո՛, արդարությունն ինչ-որ տեղ վերացական բառ է, բայց շատ որոշակի է տարբեր սերունդների ընկալումների մեջ: Փորձեք հասարակությանը պարտադրել արդարության ձեր ընկալումը թե՛ մասնագիտության մեջ, թե՛ մնացած բոլոր ասպարեզներում: Բայց փորձեք դա անել՝ դիմացինին լսելով:
Սա կարևոր է, որովհետև նախ և առաջ տեսնել և լսել չցանկացողների բանավեճերն արդյունավետ չեն: Եվ երկրորդ. ոչ քիչ երկրներ են կործանվել և տասնամյակներով հետ շպրտվել իրենց զարգացման ճանապարհից հենց այն պատճառով, որ փորձել են արդարություն պարտադրել՝ միմյանց չլսելով:
Համոզե՛ք, քարոզե՛ք, բարձրաձայնե՛ք այն, ինչը դուք ճիշտ եք համարում, որովհետև վաղը դուք և ձեր երեխաներն ապրելու եք այն միջավայրում, որն ինքներդ այսօր ձևավորում եք: Փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները գլխացավանք չեն, ճիշտ հակառակը՝ նրանց գոյությունը բնության օրենքն է, զարգացման հիմնական խթաններից մեկը: Ավելին՝ փոփոխությունների ծարավ ու ակտիվ երիտասարդները համակրելի են՝ ի տարբերություն հեղափոխական ծերունիների:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ ձեր տոնի կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում ուսման մեջ ու կյանքում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն աջակցել է վարչապետի պաշտոնում Ալեքսանդր Վուչիչի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարը հնարավոր է համարել Եվրոպայից Արևմտյան կիսագունդ ամերիկյան զորքերի տեղափոխումը
Ամենադիտված