Վրաստանն անպայման ՆԱՏՕ-ի անդամ կդառնա. Սթոլթենբերգ
Վրաստան
Վրաստանն անպայման կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, երբ երկիրը համապատասխանի Դաշինքի բոլոր չափանիշներին: Այս մասին հայտնել է Грузия online-ը`վկայակոչելով Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգին:
Նման հայտարարությամբ վերջինս հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո:
«Վերջին տարիների ընթացքում Վրաստանը մոտեցել է ՆԱՏՕ-ին: Մենք հաստատում ենք մեր որոշումը, որն ընդունվել էր 2008թ.-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում: Վրաստանը Դաշինքի անդամ կդառնա, երբ համապատասխանի բոլոր չափանիշներին: Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ»,- ասել է Սթոլթենբերգը:
Ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարի խոսքով՝ Վրաստանն իրենց ամենահավատարիմ դաշնակիցներից է և մեծ դերակատարում ունի խաղաղապահ գործողություններում:
«Երկիրը տպավորիչ արդյունքների է հասել վերջին տարիներին: Եվ մենք շարունակելու ենք աջակցել հետագա ժողովրդավարական բարեփոխումների հարցերում, մասնավորապես՝ օրենքի գերակայության ամրապնդման և անկախ ու պրոֆեսիոնալ դատական իշխանության հարցում»,- հայտարարել է Սթոլթենբերգը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու