Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

«Կոմիտասը հայ ժողովրդի խիղճն է». Վիգեն Չալդրանյան

Հարցազրույցներ

Կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ նոր ֆիլմ է նկարահանում, որը նվիրված է Կոմիտասին: Առաջնորդվելով «Կոմիտասը հայ ժողովրդի խիղճն է» համոզմունքով՝ Չալդրանյանը վստահ է՝ ֆիլմը շարքային կինոնկար պիտի չլինի: Կինոռեժիսորը հայկական դասական երաժշտության հիմնադրին և մեծ վարդապետին նվիրված ֆիլմի մասին պատմել է «Արմենպրես»-ի թղթակցին:

- Պարոն Չալդրանյան, խնդրում եմ մանրամասներ ներկայացնեք և պատմեք Ձեր նոր ֆիլմի մասին:

- Նախ պետք է ասեմ, որ ֆիլմի մասին չեն պատմում, այն տեսնել է պետք: Կփորձեմ խոսել ֆիլմի կարևորության մասին, իսկ նրա գեղարվեստական որակը և այն, թե ինչպիսին կլինի կինոնկարը, էկրանը պետք է ցույց տա: Կինոյի աշխատողները մի թևավոր խոսք ունեն՝ էկրանը ցույց կտա: Ամեն ինչ պարզ կլինի մոնտաժից հետո: Մի բան կարելի է ասել՝ առանց հանգստյան օրերի աշխատում ենք, եղանակներն են մի քիչ խանգարում. նախորդ տարիների փորձով գիտեինք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսները նպաստավոր պետք է լինեին նկարահանումների համար, բայց այդպես չեղավ: Նկարահանումներ ունեցանք Չինաստանում և Ֆրանսիայում: Չինաստան մեկնել էի մասնակցելու «Մետաքսի ճանապարհ» միջազգային կինոփառատոնին: Անսպասելի էր, որ նման փառատոնին երկու հայկական ֆիլմ մրցանակ ստացան: Նախադեպը չունեցող փառատոն էր, որը չունի ժյուրի դասական իմաստով. ժյուրին հանդիսատեսն է: Մեկ ամիս ֆիլմերը ցուցադրվում են էկրանին, և հանդիսատեսը քվեարկում է լավագույնների համար: Երեք հայկական ֆիլմից երկուսը՝ իմ «Ձայն լռության» ֆիլմը և Ջիվան Ավետիսյանի «Թևանիկը» ստացան «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը՝ մտնելով 20 լավագույն ֆիլմերի մեջ: Շատ հաճելի էր, մենք այն տեղ զուգահեռ նկարահանումներ կատարեցինք Կոմիտասին նվիրված մեր նոր ֆիլմի համար: Եղել ենք նաև Փարիզում. դրա համար շնորհակալ եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի դեսպանությանը Ֆրանսիայում, որովհետև առաջին անգամ նկարահանումներ կատարեցինք Վիլժյուիվ քաղաքի հոգեբուժարանում, որտեղ Կոմիտաս վարդապետն անցկացրել է իր վերջին տարիները: Ֆիլմի համար շատ կարևոր դրվագներ նկարահանեցինք, բացվեցին արխիվներ, կարողացանք նաև որոշ դրվագներ նկարահանել Կոմիտասի հիվանդության պատմությունից, ինչպես նաև նամակներ: Այցելեցինք այն մասնաշենքը, որ տեղ Կոմիտասն անցկացրել է իր վերջին տարիները: Մի խոսքով՝ շատ հետաքրքիր նկարահանումներ կատարեցաինք: Այս տարիներին, ցավոք, հազարավոր հայտնի մարդիկ են իրենց վերջին հանգրվանը գտել այդ հոգեբուժարանում, սակայն միայն Կոմիտասի կիսանդրին է տեղադրված շենքի բակում:

Կարծում եմ, որ ֆիլմի մեծ մասը կնկարահանվի հաջորդ տարվա գարնանը, որովհետև ձմեռային տեսարաններ չունենք, և գարնանը կշարունակենք աշխատել: Ըստ ծրագրի՝ պրեմիերան նշանակված է 2015 թվականի աշնանը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Նկարահանող խումբն աշխատում է մեծ ոգևորությամբ: Կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ սա հերթական, շարքային ֆիլմը չէ, ամեն մեկն այս ֆիլմին և Կոմիտասին իր պարտքն է մատուցում իր մասնագիտական շնորհի միջոցով: Այն, ինչ չի կարող անել որևէ դիվանագետ, քաղաքական գործիչ, կարող է անել հրաշալի մշակույթը, որովհետև այն նույնպես «զենք» է , որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին: Իհարկե, Սթիվեն Սփիլբերգի «Շինդլերի ցուցակի» նման ֆիլմ հայերը չեն կարող անել, քանի որ նման ֆիլմ ստեղծելու համար վիթխարի գումարներ են անհրաժեշտ, և դրանից զատ մի բան էլ կա՝ ֆիլմն արտադրվել է կինոարտադրության երկրում՝ Հոլիվուդում, մասնագետների խնդիր էլ ունենք:

Իմ կադրում լինելու է մարդը՝ առանց համակարգչային քիմիկատային տեխնոլոգիաների: Ես փորձելու եմ հասկանալ, թե ով էր Կոմիտասը և պիտի փորձեմ նրան երևան բերել ֆիլմում՝ որպես հայ ազգի խղճի: Նա իմ ազգի խիղճն է:

-Չինաստան, Ֆրանսիա, Հայաստան... Կա՞ն այլ երկրներ, որտեղ ևս նախատեսում եք նկարահանումներ իրականացնել:

- Դեռևս այսքանով ենք սահմանափակվում: Նկարահանումներ ենք կատարել Հայաստանի տարածքում՝ և՛ Երևանում, և՛ Երևանից դուրս, ունենք գաղթի տեսարաններ, անապատային տեղանքներ ենք գտել, մասսայական տեսարաններ ենք նկարահանել: Մի խոսքով՝ այն ամենը, ինչ կապված է Կոմիտասի և տվյալ ժամանակահատվածի հետ:

- Պարո՛ն Չալդրանյան, խոսենք ֆիլմի սցենարի և գլխավոր կերպարների մասին: Տարբեր բաներ են խոսում կինոյին մոտ կանգնած մարդիկ: Ի վերջո, ինչպե՞ս եք ներկայացնում Կոմիտասի կերպարը:

- Կոմիտասը կլինի ֆիլմում, սակայն, քանի որ մարդիկ սցենարը չեն կարդացել, անընդհատ շփոթում են: Կոմիտասը չէ գլխավոր գործող անձը, գլխավոր գործող անձն Էդգար Նովենցն է' հայ գրող, ով վեպ է գրում «Վարդապետի լռությունը» վերնագրով, որը և գուցե դառնա իմ ֆիլմի վերնագիրը: Դժվար է ասել՝ վերջնակա՞նը կլինի այս վերնագիրը, քանի որ ես այն, հնարավոր է, փոխեմ: Պրոֆեսոր Էդգար Նովենցը Կոմիտաս վարդապետի մասին վեպի ստեղծման ընթացքում հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը, գեղարվեստական նրբին ու զուսպ միջոցներով լույս սփռել նրա մեծ լռության վրա: Տեսիլքների միջոցով նա անցնում է նաև Մեծ եղեռնի պատկերների ճանապարհով: Ուրեմն, ֆիլմի գլխավոր գործող անձը հայ գրող Էդգար Նովենցն է, նրա վեպի գլխավոր գործող անձը' Կոմիտասը:

- Իսկ գլխավոր դերերում ովքե՞ր են հանդես գալիս, ո՞վ է մարմնավորելու Կոմիտասին:

- Ֆիլմի հերոսին՝ Էդգար Նովենցին մարմնավորում է Համազգային թատրոնի դերասան Վարդան Մկրտչյանը, ով խաղացել է իմ բեմադրած «Համլետ»-ում: Մի նոր անուն կունենանք դերասանական առումով. դա բնորոշ է իմ բոլոր ֆիլմերին: Իսկ թե ով կմարմնավորի Կոմիտասին՝ դեռ հայտնի չէ: Մի քանի տարբերակներ կան: Մտածում եմ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի թեկնածության մասին, որը դեմքով նման է Կոմիտասին, ինչպես նաև տեր Շահեն քահանայի մասին: Նամակ ենք ուղղել Վեհափառ Հայրապետին, որպեսզի համաձայնություն տա, որ տեր Շահենը խաղա մեր ֆիլմում: Չի բացառվում, որ այլ Կոմիտասներ ի հայÕ ¿ գան: Շատ մանրակրկիտ ենք ընտրում Կոմիտասի կերպարը մարմնավորող դերասանին, որովհետև Կոմիտասի տարբեր տարիքներ էլ են հայտնվում ֆիլմում: Հնարավոր է, որ մի անհայտ դերասան հայտնվի ֆիլմում: Բնականաբար, առաջին պահանջն արտաքին նմանությունն է, որովհետև կողմ չեմ նմանությունը դիմահարդարի միջոցով ստանալուն: Չի բացառվում, որ մի քանի Կոմիտասներ լինեն: Հիմա նկարահանում ենք ֆիլմի ժամանակակից մասը:

- Մոնտաժը Հայաստանո՞ւմ եք անելու:

- Հուսամ՝ այո: Գումարը շատ քիչ է նման ֆիլմի համար, որովհետև բավական մասշտաբային տեսարաններ կան, այնուամենայնիվ, շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը, ազգային կինոկենտրոնին և բոլոր հովանավորներին: Գումարը թեկուզ և քիչ է, բայց կարողանում ենք հնարավորն անել: Խորը երախտագիտություն եմ հայտնում բոլորին:

- Ո՞վ է լինելու կինոնկարի կոմպոզիտորը, ֆիլմի համար երաժշտություն ո՞վ է գրելու:

- Վաչե Շարաֆյանը, մի քանի դրվագում նաև ինքն է նկարահանվել, կարծում եմ, որ նա լավագույնը կանի երաժշտության առումով ՝ որպես կոմպոզիտոր: Երաժշտությունը բացառիկ դեր ունի այս ֆիլմում:

Կինոռեժիսոր, պրոդյուսեր, դերասան, սցենարիստ Վիգեն Չալդրանյանը ծնվել է 1955 թվականինԵրևանում: Դպրոցական տարիներից հաճախել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի ստուդիա, ուր խաղացել է բազմաթիվ դերեր: Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական, այնուհետև Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտներում: «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծել է բազմաթիվ ֆիլմեր: Հայտնի բեմադրությունների, կինոնկարների հեղինակ է: 2001 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով:

Ռոզա Գրիգորյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված