Ռոնալդուն գրեթե իդեալ է. Կառվալյու
Սպորտ
Պորտուգալիայի հավաքականի և «Մոնակոյի» պաշտպան Ռիկարդո Կառվալյուն համոզմունք է հայտնել, որ հավաքականում իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա հերթական անգամ արժանանալ «Ոսկե գնդակ» մրցանակին:
«Մենք՝ բոլոր պորտուգալացիներս, ակնկալում ենք, որ Ռոնալդուն իր երրորդ «Ոսկե գնդակը» կստանա: Կարծում եմ՝ նա լավագույնն է: Վերջին 6-7 տարվա ընթացքում Ռոնալդուն հիանալի աշխատանք է կատարում: Նա օգնում է թիմին և այդքան գոլ հեղինակում: Նա միշտ ավելին է ցանկանում և ձգտում է լավագույնս խաղալ: Նայում եմ նրան և տեսնում, որ նա գրեթե իդեալ է: Դժվար է ասել՝ ինչ է պակասում Ռոնալդուին»,- Կառվալյուի խոսքը մեջբերում է Times of India-ն:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու