Նեյմարը կարող է գերազանցել Մեսսիին, բայց ինձ հետ ոչ ոք չի համամետվի. Ռոմարիո
Սպորտ
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն նշել է, որ կատալոնյան «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարը կարող է գերազանցել Լիոնել Մեսսիին:
«Նեյմարն ամեն ինչ ունի՝ Մեսսիից մեծագույն լինելու համար: Լիոնելն արդեն մտել է պատմության մեջ, սակայն Նեյմարն ավելի մեծ հետք կարող է թողնել: Հնարավոր է՝ Մեսսին այլևս հավաքականում հաջողություն չունենա, իսկ Նեյմարն առջևում երկու-երեք հնարավորություն ունի: Հնարավոր է՝ Նեյմարը հավաքականում գոլերի քանակով նույնիսկ գերազանցի ինձ, հնարավոր է հեղինակի 100 գոլ, բայց միևնույնն է՝ ինձ հետ ոչ ոք չի համեմատվի»,- Ռոմարիոյի խոսքը մեջբերում է բրազիլական մամուլը:
Նշենք, որ Ռոմարիոն Բրազիլիայի հավաքականի կազմում 70 խաղում հեղինակել է 55 գոլ, Նեյմարը՝ 58 խաղում՝ 40 գոլ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ