Մոգերինին կարևորել է Վրաստանի ներքաղաքական իրադրության բարելավումը
Աշխարհ
Վրաստանին անհրաժեշտ է բարելավել ներքաղաքական իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Գրուզիա Online»-ին, նոյեմբերի 18-ին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրոպական կողմն ընդգծել է ներքաղաքական կլիման բարելավելու անհրաժեշտությունը: Հարկավոր է խուսափել քաղաքական վրեժից, առճակատումից և բևեռացումից, ինչպես նաև հնարավորություն ապահովել ընդդիմության հետ երկխոսության և միջկուսակցական երկխոսության համար»,-ասել է նա՝ ամփոփելով Բրյուսելում ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի առաջին նիստի արդյունքները:
Մոգերինիի խոսքով՝ Վրաստանում քրեական հետաքննությունները պետք է լինեն թափանցիկ, զերծ լինեն քաղաքական դրդապատճառներից և հիմնված լինեն ապացուցողական բազայի վրա: «Քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան ընթացող դատական հետաքննություններին վերաբերող մեկնաբանություններից, իսկ քաղաքական ղեկավարությունը պետք է հարգի դատավորների որոշումները»,-նշել է նա:
Դրա հետ մեկտեղ Մոգերինին հայտնել է, որ ԵՄ-ն ողջունում է Վրաստանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների վերաբերյալ ազգային ռազմավարության ընդունումը, որը ներառում է խտրականության դեմ օրենսդրության մշակումը և մարդու իրավունքների խորհրդի ստեղծումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու