«Մոսկվան հուսով է, որ դեռ կարելի է շտկել ԵՄ-ի հետ հարաբերությունները». Լավրով
Աշխարհ
Մոսկվան հուսով է, որ դեռ կարելի է շտկել Եվրամիության հետ հարաբերությունները: Այդ մասին ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի և Բելառուսի դիվանագիտական գերատեսչությունների կոլեգիաների՝ նոյեմբերի 18-ին կայացած համատեղ նիստում:
Նրա խոսքով՝ «ուկրաինական ճգնաժամի հարցում ԵՄ-ի ուղեգիծը, ներառյալ «երկակի ստանդարտների» կիրառումը», տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունն ուրիշների վրա բարդելու, պատժամիջոցներով ճնշում գործադրելու փորձերը՝ այս ամենը խախտում է վստահությունը և կայունությունը մեր աշխարհամասում»:
«Մենք Եվրամիությունը դիտում ենք որպես մեր խոշոր ու կարևոր գործընկեր: Շահագրգռված ենք իրավահավասար փոխշահավետ հիման վրա համագործակցության վերընթաց զարգացմամբ»,- ասել է նախարարը:
Լավրովը նաև նշել է, որ Կիևի իշխանություններն սպառնում են վերսկսել ուժային կարգավորումն Ուկրաինայի արևելքում և կոչ է արել Արևմուտքին՝ թույլ չտալ իրադարձությունների նման զարգացում: Նոյեմբերի 18-ին՝ օրվա երկրորդ կեսին, պետք է կայանա Սերգեյ Լավրովի հանդիպումը Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ, որը Մոսկվա է ժամանում Կիևից:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու