Իսրայելի վարչապետը սինագոգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմի սինագոգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համար մեղադրել է ՀԱՄԱՍ շարժմանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին: Այդ մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հայտարարությանը:
Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի արևմուտքում գտնվող Հար-Նոֆ շրջանում:
Երկու պաղեստինցի, ներխուժելով սինագոգ, հարձակվել են աղոթողների վրա: Հարձակման ընթացքում նրանք դանակ, կացին և ատրճանակ են կիրառել:
Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի տվյալներով`հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս ութը վիրավորվել է:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու