Լոնդոնում, ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների, ակցիա է իրականացվել
Աշխարհ
Միջազգային գործընկերային խմբի ակտիվիստները (իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների կոալիցիան) նոյեմբերի 17-ին պիկետ է անցկացրել Լոնդոնում՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին հայտնել է Contact.az-ը:
Ակցիան իրականացրել է Index on Censorship կազմակերպությունը:
«Այսօր մենք 100 մոմ ենք վառել` նվիրված Ադրբեջանում ազատազրկված 100 քաղբանտարկյալների: Նրանց թվում են նաև իմ ընկերները՝ Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Էմին Հուսեյնովը, Անար Մամեդլին: Նման ակցիաներ անցկացվում են ողջ Եվրոպայում: Բրիտանական ոստիկանությունը հրաշալի գործեց՝ մեզ «լավ բողոքի ակցիա» մաղթեց և չխոչընդոտեց մեզ: Նման բան Բաքվում երբեք տեղի չէր ունենա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռամուտե Ռեմեյզայտեն:
Նախօրեին նմանատիպ ակցիաներ տեղի են ունեցել նաև Բրյուսելում, Վարշավայում և այլ եվրոպական քաղաքներում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու